Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանձնվել Է Բելգիայի իշխանություններին

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանձնվել Է Բելգիայի իշխանություններին
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կամավոր ներկայացել Է Բելգիայում դատախազի Բրյուսելի գրասենյակ այն բանի կապակցությամբ, որ Իսպանիայի Գերագույն դատարանն այս շաբաթ ավելի վաղ հրապարակել Է նրա ձերբակալման երրորդ միջազգային օրդերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Catalan News լրատվական գործակալությունը:
Նա դատախազություն Է եկել փաստաբանների հետ:
Քաղաքական գործչին տեղափոխել են դատարան: Դատարանին նա հիշեցրել Է, որ որպես Եվրախորհրդարանի պատգամավոր օգտվում Է անձեռնմխելիությունից:
Բելգիայի դատարանը որոշել Է չձերբակալել Պուչդեմոնին նախքան Իսպանիային նրա արտահանձնման վերաբերյալ որոշման ընդունումը: Քաղաքական գործիչն իրավունք Է ստացել դատարանի թույլտվությամբ լքել Բելգիան: Le Soir-ը հիշեցնում Է, որ ճիշտ նույն ձեւով նրան չձերբակալեցին նաեւ Մարդիդի նախորդ երկու պահանջից հետո:
Պուչդեմոնը Իսպանիայից հեռացել Է Կատալոնիայի անկախությանը միտված քաղաքականության ձախողումից եւ իշխանությունից հեռացվելուց հետո: Անկախության հանրաքվեից հետո, որը Մադրիդը ճանաչել Է անօրինական, Իսպանիան Պուչդեմոնի եւ Կատալոնիայի մյուս առաջնորդների նկատմամբ Է առաջադրել Է անջատողականության, խռովություն հրահրելու եւ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]