1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դավիթ Բեկ բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող անտառում այլևս ականներ չկան

Դավիթ Բեկ բնակավայրի  մայրուղու հարևանությամբ գտնվող անտառում այլևս 
ականներ չկան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի  անմիջապես մայրուղու հարևանությամբ գտնվող անտառից հանվում են ականների վտանգի մասին հուշող ցուցանակներն ու ժապավենները, նշված վայրում այլևս ականներ չկան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ու Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի գործակցությամբ՝ այս տարի կենտրոնի ականազերծողները 16180 քառակուսի մետր տարածք են մաքրել։ 

Նախորդ տարվա աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել ընդհանուր առմամբ 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Այս տարի ականազերծում է իրականացվում նաև Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում։

Հայաստանում ականապատ մարզերը 4 են՝ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները ականազերծումից բացի պարբերաբար նաև ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացնում Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցականների ու ուսանողների համար՝ սովորեցնելով անվտանգ վարքագծի կանոններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]