Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվության նպատակով Հայաստան են ժամանում ԵՄ փորձագետները

Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվության նպատակով Հայաստան 
են ժամանում ԵՄ փորձագետները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման վերաբերյալ խորհրդատվության նպատակով հոկտեմբերի 21-ից 23-ը Հայաստանում կլինեն Եվրամիության փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Կադաստրի կոմիտեից, տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում նախատեսված առաքելության ընթացքում նրանք կգնահատեն Կոմիտեի հիմնական կարիքները՝ արխիվների թվայնացման մեթոդաբանությունը սահմանելու համար, և խորհուրդներ կտան անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ։

Հոկտեմբերի 21-ի առավոտյան Կոմիտեում նրանց կընդունի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ տեղակալ Արամ Կարախանյանի, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի և միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանի հետ։

Եռօրյա այցի ընթացքում Եվրամիության փորձագետները Կոմիտեի արխիվի շուրջ 20 մասնագետների կներկայացնեն թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ իրենց հաջողված փորձը, կտրամադրեն արխիվների ընթացիկ թվայնացման գործընթացը ղեկավարելու ուղեցույց:

Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը ներկայացնում են Նիդերլանդների հողերի գրանցման և քարտեզագրման լիազոր մարմինը (Kadaster). Դիժկստրան տարածաշրջանային կառավարիչ է, Լեմմենը՝ հողերի կառավարման ավագ խորհրդատու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]