Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռաս Էլ Այնում շարունակվում են մարտական գործողությունները. ՄԱԿ

Ռաս Էլ Այնում շարունակվում են մարտական գործողությունները. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Սիրիայում 120 ժամով թուրքական ռազմական գործողության հայտարարված դադարեցմանը, հոկտեմբերի 18-ին Ռաս Էլ Այնի շրջանում գնդակոծումները շարունակվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած բրիֆինգում հայտարարել Է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն:

«Չնայած հայտարարված հրադադարին, մենք հաղորդումներ ենք ստանում, որ գնդակոծումները շարունակվում են Ռաս Էլ Այնի շրջանում»,- ասել Է նա: Լերկեի խոսքով՝ մյուս շրջաններում զինադադարը պահպանվում Է: Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ, հայտնել Է, որ Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 18-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում վերսկսել են գրոհները Ռաս Էլ Այն քաղաքի վրա, չնայած ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությանը: Reuters գործակալությունը հայտնել Է, որ քաղաքի մի քանի թաղամասերում վերսկսվել են հրաձգությունն ու բախումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]