1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են կոյուղագծերը նորով 
փոխարինելու աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքնմերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքում ի հայտ էր եկել որևէ տեղ չարձանագրված ստորգետնյա կոյուղագիծ, այդ իսկ պատճառով առաջացել էր ճանապարհի վերանախագծման անհրաժեշտություն:

Կապալառու կազմակերպության կողմից շինտեղամասում նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու և երթևեկելի պայմաններ ապահովելու համար։ Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Թումանյանից մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]