Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է տեղի ունեցել

Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները հոկտեմբերի 18-ին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել, որն ուղեկցվել Է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին (Երեւանի ժամանակով 05:06-ին) տեղի Է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափի Կատանիայի նահանգում: Ավելի ուշ հրաբխագետները գրանցել են Էթնայի հերթական ժայթքումը: Այն բնութագրվել Է ոչ մեծ պայթյուններով եւ մոխրի հզոր արտանետումով, հրաբխային ռումբերով եւ շիկացած խարամի կտորներով: Քանի որ բոլոր այդ երեւույթները գրանցվել են մեծ բարձրության վրա, Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը կարգադրություն Է հրապարակել քաղաքի վրա օդային տարածությունը մասնակիորեն փակելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]