1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանական բանաստեղծ Հաֆեզի մեծարման օրը Հայաստանում նշանավորվեց երկու մեծ միջոցառմամբ

Իրանական բանաստեղծ Հաֆեզի մեծարման օրը Հայաստանում նշանավորվեց երկու մեծ 
միջոցառմամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի ջանքերով «Հայ և պարսից գրականությունը»  խորագրով գիտական քննարկման և Իրանի  մեծանուն  բանաստեղծ  Շահրիյարի  անվան միջազգային գրական մրցանակի հանձնման արարողությամբ Հայաստանում արժևորվեց և մեծ շուքով  հոկտեմբերի 14-ին նշվեց պարսից գրականության մեծանուն բանաստեղծ Հաֆեզի մեծարման օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաֆեզի մեծարման օրը համարվում է հոկտեմբերի 12-ը: Միջոցառումը նախաձեռնել էր ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանատան մշակութային կենտրոնը, և իրականցվեց  ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ:  

Գիտամշակութային միջոցառումը տեղի ունեցավ  Երևանի Կապույտ մզկիթում, որը վաղուց ի վեր, բացի հոգևոր կենտրոն լինելուց, վերածվել է հայ-իրանական մշակույթային կենտրոնի:

Միջոցառմանը հրավիրված արևելագետներն ու մտավորականները ևս մեկ անգամ առիթ ունեցան համոզվելու, որ երկու հարևան ժողովուրդների մշակութային առնչությունները սկիզբ են առել դարերի խորքից և միտված են ապագային: Գիտական զեկույցների հատվածը սկսեց  ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականը, ով ողջունելով ներկաներին՝ իր խոսքում անդրադարձավ հայ-իրանական գրական առնչություններին՝ խորությամբ վերլուծելով դրանք:

Հաջորդիվ ելույթով հանդես եկավ պ.գ.դ., ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով ներկայացրեց Իրանի  մեծանուն  բանաստեղծ  Շահրիյարի  անվան միջազգային  գրական մրցանակի արժանացած պարսից գրականության պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանի բեղուն գիտական գործունեությունը և նրա ունեցած ավանդը հայ ժամանակակից  իրանագիտության մեջ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև այլ գիտական զեկույցներ, ընթացքում ներկաներն ընթերցել են Հաֆեզի Գազելներից մի քանիսը:

Գիտամշակութային կարևորագույն առանցքը դարձավ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, անվանի իրանագետ Արմանուշ Կոզմոյանին Իրանում սահմանված բարձր պարգևի՝ Շահրիյարի անվան միջազգային գրական մրցանակի հանձնման արարողությունը Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի և Ռուբեն Սաֆրաստյանի կողմից:

Բոլոր զեկուցողները, արժևորելով պրոֆեսոր Կոզմոյանի ավանդն ու ներդրումն  իրանագիտության մեջ, նրան անվանեցին հայ ժամանակակից  իրանագիտական դպրոցի ռահվիրա:

Մրցանակակիրը նախ շնորհակալություն հայտնեց Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիին, ով իրեն ներկայացրել էր միջազգային մրցանակի հանձնաժողովին, այնուհետև դրվագներ ներկայացրեց Սիլվա Կապուտիկյանի և Վահագն Դավթյանի հետ պարսից պոեզիայի իր թարգմանական համագործակցության պատմությունից:

Հայաստանից առաջին անգամ պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանը ներկայացվել և պարգևատրվել է Իրանի մեծանուն բանաստեղծ Շահրիարի անվան մշակութային մրցանակով: Շահրիարի անվան մշակութային միջազգային մրցանակի պարգևատրման արարողությունը և համանուն 4-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված էր պարսից գրականության և պոեզիայի ազգային օրվան և Շահրիարի մահվան տարելիցի հիշատակմանը, տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 16-ին Թավրիզի պետական համալսարանում

Արմինա Սարգսյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]