1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նազարյանն առաջարկում է կուսակցության ղեկավար կազմի համար ամրագրել սեռերի ներկայացվածության սկզբունքը

Նազարյանն առաջարկում է կուսակցության ղեկավար կազմի համար ամրագրել սեռերի 
ներկայացվածության սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության համար երկու հիմնական առաջարկ ունի: Նա մասնավորապես առաջարկում է կամ օրենքում, կամ կուսակցությունների կանոնադրությունում ղեկավար կազմի ձևավորման համար ամրագրել սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանն իր առաջարկները ներկայացրեց հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին:

«Առաջարկում եմ, որ կուսակցությունների ղեկավար կազմերի ձևավորման ժամանակ գործի  սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը: Եվ դա կարող է լինել երկու տարբերակով՝ կամ օրենքով պարտադրել, որ ղեկավար կազմում կամ կոլեգիալ խորհրդում լինի սեռերի ներկայացվածություն՝ առնվազն 3 տոկոս, կամ օրենքով պարտադրել, որ սեռերի ներկայացվածության սկզբունքն ամրագրվի կուսակցությունների կանոնադրության և ծրագրի մեջ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ կուսակցություններ ինքնակամ են որդեգրում այդ սկզբունքը՝ դա ամրագրելով իրենց կանոնադրություններում»,-ասաց Նազարյանը:

Նա ներկայացրեց պատճառներ, թե ինչու է այսօր սեռերի ներկայացվածության սկզբունքի ամրագրումը հրամայական: Նազարյանի կարծիքով՝ կանայք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը: ԱԺ փոխնախագահը նկատեց՝ կանայք և տղամարդիկ տարբեր հարցերի շուրջ երբեմն ունեն հակասական շահեր, և նրանց ներկայացվածությունը կարող է հանգեցնել հավասարակշռված ու ընդունելի  որոշման:

Անդրադառնալով երկրորդ առաջարկին՝ ԱԺ փոխնախագահը նշեց՝ գործող օրենքը պահանջում է, որ կուսակցությունն իր կանոնադրության մեջ սահմանի, թե ինչ կարգով է ձևավորելու կուսակցության ղեկավար կազմը և ինչ կարգով են ձևավորելու ընտրական ցուցակները: Նա նկատեց, որ օրենքով կա կամայական գործելու հնարավորություն: «Հաճախ կուսակցության առաջնորդը միաձայն է որոշում, թե ով լինի կուսակցության ղեկավար կազմում, կազմը կարող է տարիներով չփոխել, կուսակցության ղեկավար կազմն է որոշում ընտրական ցուցակը: Կարծում եմ, որ կուսակցություններն այդպես են կոռումպացվում, վերածվում բիզնես կազմակերպությունների: Առաջարկում եմ կուսակցություններում ղեկավար կազմի կոլեգիալության և ժողովրդավար մեթոդներով ընտրության սկզբունքը ամրագրել կամ Կուսակցությունների մասին օրենքով կամ օրենքով պարտադրել, որ կուսակցություններն իրենց կանոնադրություններում ամրագրեն իրենց ղեկավար կազմերի ձևավորումը ՝ժողովրդավար սկզբունքներին համապատասխան»,-ասաց Նազարյանն ու հավելեց՝ իսկ դա ներքին ընտրությունն է՝ փակ քվեարկության:

Նա շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուտակությունն իր ղեկավար կազմը միշտ ընտրել է պատվիրակների միջոցով փակ քվեարկությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]