Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեի աշխատակիցները հանդիպում են ունեցել Երևանի ավագանու անդամների հետ

Քննչական կոմիտեի աշխատակիցները հանդիպում են ունեցել Երևանի ավագանու 
անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցագործությունների կանխման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն առաջիկայում հանդիպումներ կունենան Ազգային ժողովի խմբակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների  հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի խորհրդականի և Երևանի ավագանու  ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցագործությունների արդյունավետ քննության, մինչդատական վարույթի ընթացքում ծագած` քաղաքապետարանի և ավագանու իրավասությանը վերաբերող խնդիրները լուծելու նպատակով համատեղ քննարկումներ անցկացնելուն, Քաղաքապետարանում, ավագանիում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն, հանցագործությունների կանխմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելուն և իրականացնելուն առնչվող հարցեր:

Երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, նախաքննական տվյալների գաղտնիության պահպանմամբ, կողմերի իրավասության շրջանակներում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Մասնավորապես՝ տեղեկատվություն է տրամադրվելու քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների, աշխատակազմերի աշխատակիցների, ինչպես նաև` Երևանի ենթակայության կազմակերպություններում կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով, ինչպես նաև կողմերը տեղեկատվություն են տրամադրելու՝ քաղաքապետարան, ավագանի դիմած քաղաքացիների դիմումներում, բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]