Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նելսոն Մանդելայի ավագ դուստրը դարձել Է ՀԱՀ-ի դեսպանը Հարավային Կորեայում

Նելսոն Մանդելայի ավագ դուստրը դարձել Է ՀԱՀ-ի դեսպանը Հարավային Կորեայում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ավագ դուստրը՝ Զենանին, դեսպան Է դարձել Կորեայի Հանրապետությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:
Զենանի Մանդելա-Դլամինին լրագրողներին հայտարարել Է, որ մտադիր Է շարունակել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման աշխատանքը: Նշվում Է, որ շուտով նա հավատարմագրերը կհանձնի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժու Ինին:
Հարավաֆրիկացի պետական գործիչ Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության՝ ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահն Է դարձել 1994 թվականին եւ այդ պաշտոնն զբաղեցրել Է մինչեւ 1999 թվականը:
Մանդելան հայտնի Է ապարտեիդի քաղաքականության դեմ եւ սեւամորթ բնակչության իրավունքների համար իր պայքարով, հայտնել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]