Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նյու Յորքի իշխանությունները կփակեն աշխարհի ամենամեծ բանտը

Նյու Յորքի իշխանությունները կփակեն աշխարհի ամենամեծ բանտը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն Է տվել «Ռայքերս» բանտի վերացման պլանին, որը համարվում Է ամենամեծ ուղղիչ հաստատությունն աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Times-ը:

Բանտային համալիրը, որը գտնվում Է Իստ-Ռիվեր նեղուցի համանուն կղզում, նախատեսված Է 10 հազար բանտարկյալների համար: Քաղաքային իշխանություններն ընդունել են ավելի քան 8,7 մլրդ դոլար արժողությամբ պլանը, որը նախատեսում Է «Ռայքերս»-ի փակումը մինչեւ 2026 թվականը: Դրա փոխարեն կկառուցվի ավելի փոքր չափի չորս բանտ: Պլանի համաձայն, չորս նոր բանտերը կտեղակայվեն Նյու Յորքի Բրուքլինի, Քվինսի, Բրոնքսի եւ Մանհեթենի շրջաններում: Հրատարակությունը նշում Է, որ «Ռայքերս»-ը փակելու որոշման պատճառը դարձել են այն փաստերը, որոնք վկայում են բանտում տեղ գտած բազմաթիվ խախտումների եւ ծառայողական չարաշահումների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]