Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր Է սահմանել Եվրամիության արտադրանքի վրա

ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր Է սահմանել Եվրամիության արտադրանքի վրա


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հոկտեմբերի 18-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր Է սահմանում Եվրամիության օդանավերի եւ 25 տոկոսի չափով՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքի վրա, այդ որոշումը դարձել Է Միացյալ Նահանգների 2004 թվականի հայցով Առեւտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման մարմնի վճռի արդյունքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոկտեմբերի սկզբին ԱՀԿ-ի միջնորդ դատավորները հավաստել Էին այն ապրանքների ծավալը, որոնց վրա կարող են լրացուցիչ ամերիկյան մաքսատուրքեր սահմանվել: Airbus-ի սուբսիդավորման պատճառով Եվրամիության կողմից ԱՄՆ-ին պատճառված վնասի փոխհատուցման շրջանակում ամերիկյան կողմը կարող Է ԵՄ-ի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկել տարեկան 7,496 մլրդ դոլարը չգերազանցող գումարով, այն ժամանակ հայտնել Էր կազմակերպությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]