Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի և Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Քննարկվել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները, որոնք ներառում են տնտեսական զարգացմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացումը, կարողությունների զարգացումը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության ոլորտային ռազմավարությունների մշակմանն ու դրանց ներդաշնակեցմանը, որոնց արդյունքում էլ կհստակեցվի ԱԶԲ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը: Այս համատեքստում ԱԶԲ ներկայացուցիչներն ընդգծել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, էներգետիկայի ոլորտներում ծրագրերի պատշաճ նախապատրաստումն ու իրականացումը:

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Շիվաջի Կշատռապատին իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները, մասնավորապես՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]