Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամանորի գիշերն անակնկալներով. Բրեգովիչը համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում

Ամանորի գիշերն անակնկալներով. Բրեգովիչը համերգով հանդես կգա 
Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Համերգը կկայանա 2020 թվականի առաջին րոպեներին: Տոմսերի վաճառք չկա, մուտքն ազատ է: Կարծում եմ՝ հաճելի է նվեր է երևանցիներին, հյուրերին, Բրեգովիչի երկրպագուներին »,-ասաց Հակոբ Կարապետյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք դա կապ ունի Երևանում Բրեգովիչի հետաձգված համերգի հետ, Հակոբ Կարապետյանը նշեց, որ ոչ: Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am