Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի հետ պայմանավորվածությունները խախտում են վստահությունն ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ

Թուրքիայի հետ պայմանավորվածությունները խախտում են վստահությունն ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը գտնում են, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի վերաբերյալ ամերիկա-թուրքական պայմանավորվածությունները խախտում են վստահությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օրենսդիրների համատեղ այտարարության մեջ, որը հրապարակված Է Փելոսիի կայքում:
«Մեր քուրդ գործընկերների վրա Թուրքիայի անխնա հարձակման համար նրա նկատմամբ պատժամիջոցների հարցում ընկրկելու նախագահի որոշումը՝ կրակի ձեւական դադարեցման դիմաց, լրջորեն խախտում Է վստահությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ եւ վտանգավոր ազդանշաններ ուղարկում մեր դաշնակիցներին, ինչպես նաեւ մեր թշնամիներին առ այն, որ մեր խոսքին չի կարելի հավատալ»,- նշում են Փելոսին եւ Շումերը:
«Նախագահ Էրդողանը դույզն-ինչ չնահանջեց, իսկ նախագահ Թրամփը նրան տվեց ամեն ինչ»,- պնդում են օրենսդիրները:
Փելոսիի եւ Շումերի համոզմամբ՝ «նախագահի քաղաքականությունից շահում են միայի մեր կահառակորդները՝ ԻՊ-ն, Բաշար Ասադը, Վլադիմիր Պուտինը եւ Իրանը»:
Նրանք հավելել են, որ հաջորդ շաբաթ Ներկայացոցիչների պալատը «կոշտ պատժամիջոցների երկկուսակցական փաթեթ կընդունի Թուրքիայի նկատմամբ՝ կոչված հետ շրջելու Թրամփի կողմից Սիրիայում հրահրված հումանիտար աղետը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]