Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵՄ-ն ի գիտություն Է ընդունել Թուրքիայի կողմից ռազմական գործողության դադարեցումը Սիրիայում

ԵՄ-ն ի գիտություն Է ընդունել Թուրքիայի կողմից ռազմական գործողության դադարեցումը Սիրիայում


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում, բայց ի գիտություն են ընդունել Անկարայի կողմից ռազմական գործողության դադարեցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ԵՄ-ի ղեկավարների հայտարարության մեջ:
«ԵՄ-ն դատապարտում Է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում, որոնք անտանելի մարդկային տառապանքներ են պատճառում, վիժեցնում են ԴԱԻՇ-ի դեմ պայքերը եւ լրջորեն սպառնում եվրոպական անվտանգությանը: Եվրամիությունը նշում Է ռազմական բոլոր գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հայտարարությունը»,- նշվում Է փաստաթղթի տեքստում:
ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման եւ այնտեղից իր զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը:
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թուրքիան համաձայնել Է 120 ժամով կասեցնել իր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Նա նաեւ նշել Է, որ Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել են արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]