Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-«Ռեալ» խաղը տեղափոխվել է

«Բարսելոնա»-«Ռեալ» խաղը տեղափոխվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի «Էլ Կլասիկո»-ն` «Բարսելոնա»-«Ռեալ» խաղը տեղափոխվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: Վերջինիս պնդմամբ հանդիպումը, որը պետք է կայանար հոկտեմբերի 26-ին, տեղափոխվել է դեկտեմբերի 18-ին: Հանդիպման օրը փոփոխելու պատճառը այս օրերին Բարսելոնա քաղաքում տեղի ունեցող անկարգություններն են:

Այս պահի դրությամբ իսպանական Լա Լիգայի առաջատարը «Ռեալ»-ն է, որն ունի 18 միավոր: 16 միավորով երկրորդ տեղում «Բարսելոնա»-ն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]