Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան Սիրիայում արգելված զենք է կիրառել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան Սիրիայում արգելված զենք է 
կիրառել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Թուրքիան Սիրիայի Սարի Քանիյա քաղաքի ուղղությամբ արգելված զենք է  կիրառել: Այդ մասին թերթի հետ զրույցում նշել է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ խաղաղ բնակչություն է տուժել: Ըստ նրա տեղեկությունների, զենքը բոցավառվող տեսակին է պատկանում, որը գործի դնելուց հետո, այրվում է ու ոչնչով հանգցնել հնարավոր չէ: Հանգչում է՝ մինչեւ վերջ այրվելով: «Այդ զենքը արգելված է միջազգային կոնվենցիաներով: Անգամ արգելված է գործի դնել պատերազմի դաշտում՝ ոչ խաղաղ բնակչության շրջանում»,-փոխանցել է թուրքագետը: Նա նշել է նաեւ, որ, ընդհանուր առմամբ, ռազմական գործողության հետեւանքով զոհերի ու վիրավորների թվի մասով թուրքական ու քրդական կողմերի տարածած տեղեկատվությունները չեն համընկնում: Թվերի տարբերությունը, ըստ Կարեն Հովհաննիսյանի, մեծ է: Ու դա բնական է համարել պատերազմող կողմերի համար՝ ապրիլյան պատերամի օրինակը բերելով: Այդ ժամանակ էլ ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ հայկական կողմն ավելի քան 1000 զոհ ունի»:

Մանրամասները կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]