Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կամ մե՛նք պոչամբարների հարցը կլուծենք, կամ պոչամբարները՝ մե՛ր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կամ մե՛նք պոչամբարների հարցը 
կլուծենք, կամ պոչամբարները՝ մե՛ր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոչամբարների խնդրին առիթով անդրադառանալով՝ նշել ենք, որ դրանք իսկական ական են մեր երկրի համար եւ օր առաջ պետք է քայլեր ձեռնարկել հարցին լուծում տալու: Ու ֆինանսական հարցն այս պարագայում երկրորդական է մի պարզ պատճառով. հետեւանքների վերացումը շատ ավելի թանկ է արժենալու: Պոչամբարների խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ մի կարեւոր բան հաշվի չենք առել. բնապահպանական աղտոտումների դիմաց տուգանքներն այնքան ծիծաղելի չափերի են հասնում, որ գործարարը գերադասում է տուգանվել, քան լուրջ ներդրումներ անել՝ այդ աղտոտումները թույլ չտալու համար:

Երեկ շրջակա միջավայրի նախարարը նույնպես արտահայտեց մեր տեսակետը. «Բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված: Ներկայումս մենք վերանայում ենք այդ համակարգը, պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ եւ դրանով փակվել է»: Հանքարդյունաբերող ընկերությունները, բնականաբար, շրջակա միջավայրի նախարարության նկատմամբ ունեն պարտավորություններ՝ չաղտոտելու, չափաքանակներից ավելի ջրառ չանելու: Բայց քանի որ կարգավորումները մեծ մասամբ ձեւական բնույթ են կրել, փոխհատուցման չափերը ծիծաղելի քիչ են եղել, շատ դեպքերում շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, եւ եթե լինի վթար, վճարել այդ վթարի 500 հազար դրամը  եւ չանհանգստանալ:

Լավ, ասենք, տնտեսվարողը ձեւը գտել է չանհանգստանալու, ինչպես նախարարն է ասում, բա պետությու՞նն ինչ է մտածում, այդքա՞ն բարդ է տնտեսվարողին ստիպելը, օրենսդրական փոփոխություն անելը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ