Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետի նշած արտոնությունից բացի կառավարությունն այլ օժանդակություն «Ռայան Էյր»-ին չի ցուցաբերել

Վարչապետի նշած արտոնությունից բացի կառավարությունն այլ օժանդակություն 
«Ռայան Էյր»-ին չի ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռայան Էյր» ավիաընկերության համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, բացի վարչապետի նշած արտոնությունից, որևէ այլ ֆինանսական օժանդակություն ավիաընկերությանը չի ցուցաբերել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Միաժամանակ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ կազմակերպելու, զբոսաշրջային հոսքի ավելացնելու նպատակով, կառավարությունը եվրոպացի գործընկերների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ համագործակցությամբ, գտել է ֆինանսական խթանումն ապահովող բանաձև»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իռլանդական խոշորագույն ավիաընկերության՝ հայկական շուկա մուտքին, նշել էր. «Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան: Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ: Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման»:

Վարչապետը հիշեցրել էր նաև, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ:

Փաշինյանը շեշտել էր՝ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: «Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»,-եզրափակել է վարչապետը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]