Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկել է Գյումրու «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման ծրագիրը

Մեկնարկել է Գյումրու «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  «Ավրորա» ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ին  տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները եղան  Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգում՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրու զարգացման ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները եւ արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը: 

Բարեկամության այգին գեղատեսիլ պուրակի կվերածվի` հանգստյան գոտիով, սրճարանով, կարուսելներով: Ծրագիրը կյանքի կկոչվի տարբեր բարերարների ֆինանսական աջակցությամբ:  «Ուրախ ենք, որ  հատկապես գյումրեցիները կարևորեցին այս ծրագիր: Ծրագիրը համախմբեց շատերին, ու իսկապես  սա  ընկերության ու բարեկամության այգի է լինելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց գործարար Ռուբեն Վարդանյանը։

Այգին նախատեսվում   է շահագործման հանձնել  2022 թվականին: Այն լինելու է եզակի տարածաշրջանում: Այգու ճարտարապետն է Սևակ Պետրոսյանը: «Ուզում ենք կառուցել 2 տարվա ընթացքում: Շինարարությունը կսկսվի 2020 թվականի գարնանը, բայց դեռ շատ հարցեր կան ենթակառուցվածքների հետ կապված»,-նշեց Վարդանյանը՝  չցանկանալով նաև խոսել ծրագրի արժեքի մասին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]