Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպվեց «Երախտագիտության»  ֆլեշմոբը

Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպվեց «Երախտագիտության»  ֆլեշմոբը

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու Վարդանանց հրապարակում դպրոցականները Тhank you, world բառերով իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն են հղել աշխարհին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 1916  թվականի Ալեքսանդրապոլի որբանոցի երեխաների՝ «շնորհակալություն աշխարհ» լուսանկարի կրկնօրինակով՝ ավելի քան հազար դպրոցական՝ ձեռքերը  վեր պարզած,  կրկին շնորհակալություն հայտնեցին աշխարհին:  Երեխաներին այս անգամ միացան «Ավրորա»-ֆորումի բարի կամքի դեսպաններն ու «Ավրորա»-ի հյուրեր:

«Ավելի քան 100 տարի առաջ Մերձավոր Արևելքի հիմնադրամի կողմից արված  լուսանկարի հետքերով, այսօր, այստեղ՝ Գյումրիում, երեխաները յուրօրինակ շնորհակալություն ու երախտիք  են հայտնում նրանց, ում շնորհիվ մոտ 1 մլն կյանք փրկվեց, 130  հազար որբի օգնության ձեռք  մեկնվեց: 2019 թվականին կրկնում ենք նույն նկարը, որպես երախտագիտություն»,- նշեց «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:

1915-18 թթ. Արեւմտյան Հայաստանում հայերի կոտորածի ժամանակ հարյուր հազարավոր երեխաներ զրկվեցին ծնողներից: 1915 թ.-ից անապաստան երեխաների համար կազմակերպվում են որբանոցներ` նախ Կարսում, իսկ Կարսի գրավումից հետո նաեւ Ալեքսանդրապոլում:

 1915-17 թթ. Ալեքսանդրապոլում բացվում է 8 որբանոց, որտեղ ապաստանում են 500 արեւմտահայ որբ երեխաներ: Առաջին որբանոցը Ալեքսանդրապոլում բացվում է 1915 թ. նոյեմբերի 20-ին «Երիտասարդական միության» կողմից: Իր որբանոցներն է բացում նաեւ Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը կից պատերազմից տուժածներին օգնող հայկական կենտրոնական կոմիտեն: Կոմիտեին պատկանող առաջին որբանոցը բացվում է 1916 թ. ապրիլի 1-ին: Ցարական Ռուսաստանը Թուրքիայի սահմանի մոտ` Կարսում եւ Ալեքսանդրապոլում, իր զորքերի տեղակայման համար մեծածավալ քարե շինություններ էր կառուցել` վարչական, սանիտարաբժշկական, ոստիկանական շենքեր, զորանոցներ, վառելիքի եւ զինամթերքի հսկայածավալ պահեստներ, լվացքատներ, բաղնիքներ, ճաշարաններ ու հացաթխման կետեր, էլեկտրամատակարարման կայաններ: Հենց այդ շենքերն էլ դարձան ապաստարաններ հազարավոր որբ մանուկների համար: Միայն Պոլիգոն, Կազաչի պոստ եւ Սեւերսկի կայաններում 1920 թ. սեպտեմբերի դրությամբ պահվում էր 20 հազար որբ: Նրանց տրամադրության տակ կար 170 շինություն, հանգամանք, որ դյուրացնում էր նրանց խնամքի եւ կրթության գործը, Կազաչի պոստի եւ Սեւերսկու որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ Պոլիգոններում` տղաները: Որբանոցները գոյատեւում են մինչեւ 1927-29 թթ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]