Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի 
անդամ Արա Դարզիի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Առանձնակի կարևորելով պրոֆեսորի ավանդը Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի բարեփոխումների և համաշխարհային ճանաչումը նորարարական գաղափարների մշակման հարցում՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Արա Դարզին իր ներդրումը կունենա նաև Երևանի առողջապահական համակարգի զարգացման գործում:

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանի քաղաքապետարանում և մենք ակնկալում ենք այս շփումների ու համագործակցության ապահովման շարունակականությունը: Ձեր գիտելիքների փոխանցումը, վստահ եմ, կարևոր դերակատարում կունենա ի նպաստ Երևանի առողջապահական համակարգի զարգացման»,- նշել է քաղաքապետը:  

Լորդ Արա Դարզին իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ներդնել՝ Երեւանի առողջապահությանն օգտակար լինելու հարցում:

Արա Դարզին նաև Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է, Կայսերական քոլեջի և Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Մինչ օրս նա ավելի քան 1000 հետազոտությունների հեղինակ է, մասնավորապես վիրաբուժության, լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու բնագավառում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]