Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը և Երևանի մետրոպոլիտենը բացառիկ ցուցահանդեսով շնորհավորեցին Կոմիտասի հոբելյանը

«Արմենպրես»-ը և Երևանի մետրոպոլիտենը բացառիկ ցուցահանդեսով շնորհավորեցին 
Կոմիտասի հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Արմենպրես» լրատվական գործակալությունը և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հանրության լայն շրջանակին ներկայացրեցին հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրին նվիրված բացառիկ ցուցահանդես: Այն ընդգրկում է արխիվային հազվագյուտ լուսանկարներ, որոնցում պատկերված են ինչպես Կոմիտասը, այնպես էլ այն մեծերը, ովքեր երբևէ առնչություն են ունեցել նրա հետ:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին՝ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Բացումն ուղեկցվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կոմիտասյան կատարումներով:

Նախագահը ծանոթացավ ցուցանմուշներին, ունկնդրեց Կոմիտասի ստեղծագործությունները:

Լրագրողների հետ զրույցում «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը հիշեցրեց, որ 2019-ը նշանավորվում է մեր երկու մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններով,  և այս տարի գործակալությունը  վերականգնել է երկու ցուցադրություն, որոնք պատրաստվել են 50 տարի առաջ Հայկական հեռագրական գործակալության կողմից՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի հարյուրամյակներին:

«Որոշեցինք կազմակերպել այդ ցուցահանդեսների հետահայաց ցուցադրությունը: Ուզում ենք ցույց տալ, թե որքան է կարևորվել նախկինում, թե որքան է կարևորվում հիմա և որքան է կարևորվելու ապագայում նրանց գրական ու երաժշտական ժառանգությունը: Սա յուրահատուկ հարգանքի տուրք էր նաև «Արմենպրես»-ի բոլոր սերունդների աշխատակիցներին, որոնք նպաստել են այդ ցուցահանդեսների կայացմանը: Այստեղ ներկայացված են եզակի լուսանկարներ, որոնք  պահպանվել էին մեր գզրոցում: Մենք նախաձեռնեցինք ու իրականացրեցինք  դրանց թվայնացման աշխատանքները»,-շեշտեց նա:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Անդրադառնալով ցուցահանդեսի վայրի ընտրությանը՝ Արամ Անանյանը նշեց, որ Առաջին  հայկական ֆոտոցուցահանդեսի շրջանակում արդեն իսկ համագործակցել են Մետրոպոլիտենի հետ: «Այստեղ մարդկանց ավելի լայն զանգված կարող է տեսնել այս բացառիկ արխիվային լուսանկարները: Հնարավոր է՝ ցուցահանդեսը ներկայացվի բազմաթիվ այլ հարթակներում: Տեղեկացնեմ, որ նախատեսում ենք Դսեղում կազմակերպել Թումանյանին նվիրված ցուցահանդես և Թբիլիսիում՝ Թումանյանի տանը, կյանքի կոչել մի ցուցահանդես, որի շրջանակում կհանդիպեն Թումանյանն ու Կոմիտասը: Այդ  տանիքի ներքո նրանք հաճախ են հանդիպել»,-եզրափակեց Արամ Անանյանը:

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել «Արմենպրես» լրատվական գործակալության, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի,  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համագործակցության արդյունքում: Ցուցահանդեսի աջակիցն է «Կոնվերս բանկը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]