1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նորք-Մարաշում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ

Նորք-Մարաշում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 16-ին, ժամը 14:12-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորք-Մարաշի 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]