Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արդյո՞ք Ալիևի նավթադոլարները հասել են Հոլիվուդ. Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն արշավ է սկսել CBS-ի դեմ

Արդյո՞ք Ալիևի նավթադոլարները հասել են Հոլիվուդ. Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն 
արշավ է սկսել CBS-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սկսել է արշավ՝ ամերիկյան CBS հեռուստաալիքով հեռարձակվող «Seal Team» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում աբսուրդային սցենարի առնչությամբ:

«Արդյոք CBS-ն էլ է Ալիևի կողմից վճարվողների ցուցակում: Միայն այդպես կարելի է բացատրել այս երեկո «Seal Team»-ի էպիզոդում ցուցադրված այն աբսուրդային սցենարը, որտեղ «հայամետ ուժերը» և «շիա զինյալները» թիրախավորել են ադրբեջանական էլեկտրակայանը Ադրբեջանի վրա հայկական կողմի հարձակումից հետո»,- նշում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, էպիզոդի տվյալ դրվագում, մասնավորապես, ներկայացված է մի սցենար, որտեղ ամերիկյան հատուկ նշանակության ուժերին ասվում է, թե իբր հայկական զինված ուժերն Արցախում «խախտել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի հետ»: Հատուկ ուժայիններից մեկի հարցին, թե իրենք ինչու պետք է միջամտեն իրադրությանը, հրահանգիչը պատասխանում է, թե Ադրբեջանը Կասպից ծովում իրենց միակ դաշնակիցն է: Նշվում է նաև, թե սահմանին տիրող իրավիճակի պայմաններում Ադրբեջանում «հայամետ ուժերը հեշտությամբ կարող են թիրախավորել» Ադրբեջանի էլեկտրակայաններից մեկը, որը հոսանքով է ապահովում երկրի մեծ մասին:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է անում զանգահարել հեռուստաընկերություն և գրառումներ կատարել սոցցանցերում՝ կիսվելով հեռուստասերիալում խեղաթյուրված իրականության շուրջ իրենց մտահոգություններով

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]