Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դերասանուհի Ջուլի Գիբսոնը մահացել Է 106 տարեկան հասակում

Դերասանուհի Ջուլի Գիբսոնը մահացել Է 106 տարեկան հասակում


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 107-րդ տարում վախճանվել Է ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջուլի Գիբսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter-ը:
Վերջին երեք տարում արտիստուհին գամված Էր անկողնուն: Նա մահացել Է քնած ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, բայց լրագրողներին այդ մասին միայն այժմ են հայտնել:
Դերասանուհու իսկական անունը Քամիլա Սորեյ Է: Նա ծնվել Է 1913 թվականի սեպտեմբերի 6-ին, կինոյում դեբյուտել Է 1941 թվականին՝ խաղալով «Սիրասուն աղջիկը» ֆիլմում:
Նրա մասնակցությամբ մյուս հայտնի կինոնկարներն են՝ «Գնալ իր ճանապարհով», «Ժամացույցը», «Փառք հաղթող-հերոսին» եւ «Մթության փողոցը» ֆիլմերը: Գիբսոնն աշխատել Է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Օրսոն Ուելսը, Փրեսթոն Սթերջեսը եւ Այդա Լուփինոն:
Արտիստուհին եղել Է սցենարիստ Դին Դիլանի կինը, իսկ 1973 թվականին նա ամուսնացել Է օսկարակիր ռեժիսոր Չառլզ Բարթոնի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]