Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանացի պատգամավորներն իրենց օժտել են ԵՄ-ի հետ Brexit-ի համաձայնագրում ուղղումներ կատարելու իրավու

Բրիտանացի պատգամավորներն իրենց օժտել են ԵՄ-ի հետ Brexit-ի համաձայնագրում ուղղումներ կատարելու իրավու

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորներն իրենց օժտել են ԵՄ-ի հետ Brexit-ի համաձայնագրում ուղղումներ կատարելու իրավունքով, որի ձեռքբերման վերաբերյալ հայտարարել Է հոկտեմբերի 17-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են պալատում կայացած քվեարկության արդյունքները:
Այդ առաջարկը պաշտպանել Է 287 խորհրդարանական, դեմ Է արտահայտվել 275 պատգամավոր:
Օրենսդիրները նաեւ հավանություն են տվել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, գործարքի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելուն: Դրանք պետք Է ավարտվեն քվեարկությամբ: Վերջին անգամ բրիտանական խորհրդարանը շաբաթ օրը նիստ Է գումարել 1982 թվականին Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների համար պատերազմի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]