Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բրիտանական ընդդիմությունը Brexit-ի նոր համաձայնագիրն ավելի ահավոր Է համարել, քան նախորդը

Բրիտանական ընդդիմությունը Brexit-ի նոր համաձայնագիրն ավելի ահավոր Է համարել, քան նախորդը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը, որը ԵՄ-ի հետ համաձայնեցվել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, Էլ ավելի ահավոր Է համարել, քան այդ պաշտոնում նրա նախորդի՝ Թերեզա Մեյի գործարքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտնել Է The Guardian-ը:
Քորբինը նաեւ հիշեցրել Է, որ Մեյի համաձայնագիրը չընդունվեց բրիտանական խորհրդարանի կողմից: Նրա խոսքով՝ ներկայիս համաձայնագիրն սպառնալիքի տակ Է դնում Մեծ Բրիտանիայի պարենային անվտանգությունը, կհանգեցնի աշխատավորների իրավունքների եւ բնապահպանական ստանդարտների խախտման եւ հարված կհասցնի առողջապահության բրիտանական համակարգին:
«Այդ ծախու համաձայնագիրը չի միավորի մեր երկիրը, այն հարկավոր Է մերժել»,-հավելել Է բրիտանացի ընդդիմադիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]