Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը նշել Է Brexit-ի պայմանագրի շուրջ քվեարկելու պայմանը

Եվրախորհրդարանը նշել Է Brexit-ի պայմանագրի շուրջ քվեարկելու պայմանը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ չի քվեարկի, քանի դեռ դրան հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ:
«Խորհրդարանը հիշեցրել Է, որ ինքը համաձայնության շուրջ քվեարկություն չի անցկացնի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն չի տվել ԵՄ-ի հետ պայմանագրին»,-նշվում Է դրանում:
Հոկտեմբերի 17-ին հայտնի Է դարձել, որ Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ: «Եթե կա կամք, կա նաեւ համաձայնություն, եւ մենք այն ունենք: Դա արդարացի ու հավասարակշռված համաձայնագիր Է ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության համար… Ես առաջարկում եմ գագաթնաժողովին՝ ընդունել այդ գործարքը»,-գրել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի Twitter-ում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել Է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնության Է հասել Brexit-ի շուրջ եւ կոչ Է արել խորհրդարանին՜ հոկտեմբերի 19-ին պաշտպանել փաստաթուղթը: «Մենք գերազանց նոր համաձայնագրի ենք հասել, որը Մեծ Բրիտանիայի ձեռքն Է հանձնում իր գործերի նկատմամբ հսկողությունը: Այժմ խորհրդարանը պետք Է շաբաթն օրն ապահովի Brexit-ը, որպեսզի մենք կարողանանք զբաղվել այլ առաջնային հարցերով»,-գրել Է Ջոնսոնը Twitter-ում:
Մեծ Բրիտանիան պետք Է Եվրամիությունը լքի հոկտեմբերի 31-ին: Շաբաթ օրը երկրի խորհրդարանը, ինչպես սպասվում Է, կքվեարկի նոր համաձայնագրի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]