Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը բիզնեսին խաղի 4 կանոն է առաջարկել

Նիկոլ Փաշինյանը բիզնեսին խաղի 4 կանոն է առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություն կատարեց Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսական հումքի մթերման սեզոնում առանձին դեպքերում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս փուլում գրեթե ավարտվել են խաղողի մթերումները և տնտեսավարողները չունեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ՀՀ Վայոց ձորի մարզում արտադրված «Արենի» սորտի խաղողի մթերումների դիմաց վճարումներն արագ կատարելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրով նախատեսված վարկավորման առավելագույն 1.5 մլրդ դրամի շեմն ավելացնել մինչև 1.8 մլրդ դրամ։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում 2019 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 8.0 մլրդ դրամի չափով, կնքվել է հումքի գնման 8243 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 240.0 միլիոն դրամ։

Նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց խաղողագործների մտահոգությունը՝ խաղողի գնագոյացման ձևի հետ կապված և նշեց, որ վերջիններս առաջարկում են համատեղ քննարկում անցկացնել:

Հարցի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Իհարկե, մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք, բայց ընդհանրապես դրա լուծման ամենաքաղաքակիրթ մեթոդը հետևյալն է. խաղողագործները և գինեգործներն ունենում են ամեն մեկն իրեն ներկայացնող կազմակերպություն: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է նստեն, բանակցեն, պայմանագիր կնքեն և այլն: Շատ է խոսվում այն մասին, որ բիզնեսի համար նոր կանոնները պարզ չեն: Ես, արձագանքելով դրան, 4 կանոն եմ առաջարկում՝ 1-ինը՝ մի՛ գողացիր, 2-րդը՝ եղի՛ր արդյունավետ, 3-րդը՝ եղի՛ր նորարար, 4-րդը՝ եղի՛ր համագործակցող: Այս համագործակցությունը նաև դրան է վերաբերում: Պետք է իրենք համագործակցեն, իրենց խնդիրը համատեղ քննարկեն և միասնական շահ ներկայացնեն, որպեսզի իրենց ասելիքը և դիրքորոշումները լինեն ավելի լսելի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am