Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռիհաննան հերքել Է իր հղիության վերաբերյալ լուրերը

Ռիհաննան հերքել Է իր հղիության վերաբերյալ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան հերքել Է իր հղիության վերաբերյալ լուրերը՝ Instagram-ում համարձակ տեսանյութ հրապարակելով բիկինիով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա քայլելով այնպես Է անցել, որ կողքից երեւա իր փորը, որպեսզի ոչ ոքի մոտ կասկած չմնա, որ երգչուհին դեռեւս չի պատրաստվում մայր դառնալ:

Ավելի վաղ Ռիհաննան հաստատել Է Սաուդյան Արաբիայից միլիարդատեր Հասան Ջամիլի հետ սիրավեպի վերաբերյալ տեղեկատվությունը, որի հետ սկսել Է հանդիպել 2017 թվականին: Եվ այդ ժամանակ Էլ հայտարարել Էր, որ ամենայն հավանականությամբ, բոլորն իսկույն կսկսեն խոսել իր հղիության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]