1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրիկ Գրիգորյանը հերքում է իր՝ հանքարդյունաբերական ընկերությունում գործունեություն ծավալելու լուրերը

Էրիկ Գրիգորյանը հերքում է իր՝ հանքարդյունաբերական ընկերությունում 
գործունեություն ծավալելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հերքում իր՝ հանքարդյունաբերական որևէ ընկերությունում գործունեություն ծավալելու լուրերը:

«Կյանքումս որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել, չնայած վերջին 10 տարիներին շատ շատերից առաջարկներ եմ ստացել շատ մեծ հնարավորություններով ու աշխատավարձերով: Տարիներ առաջ աշխատել եմ բրիտանական մի խորհրդատվական կազմակերպության համար, որն աշխարհի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկն է, աշխատում է մոտ 80 երկրներում:

Իրենց վերլուծությունների ժամանակ եղել են նաև վերլուծություններ, որ արել եմ «Լիդիանի», Զանգեզուրի, Ագարակի կոմբինատների համար, բայց երբևէ որևէ կերպ ես որևէ պարտավորություն չեմ ունեցել: Դա եղել է 2014-2015 թվականներին, իսկ ես 2011-2017 թվականներին պետական համակարգում չեմ եղել, եղել եմ միջազգային փորձագետ, աշխատել եմ նաև Համաշխարհային բանկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]