Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացի դերասանուհի Հելեն Հանթը հիվանդանոց Է ընկել ավտովթարից հետո

Ամերիկացի դերասանուհի Հելեն Հանթը հիվանդանոց Է ընկել ավտովթարից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Հանթը Լոս Անջելեսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո շտապ կարգով տեղափոխվել Է հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:

Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 15-ին, օրվա երկրորդ կեսին: Հանթը եղել Է մարդատար ավտոմեքենայի հետեւի նստոցին: Մեքենան շրջվել Է այն բանից հետո, երբ մեկ այլ ավտոմեքենա կտրել Է նրա ճանապարհը: Հրատարակության տվյալներով՝ 56-ամյա Հանթը հիվանդանոցից դուրս Է գրվել մի քանի ժամ հետո՝ առանց լուրջ վնասվածքների:

ՃՏՊ-ի մյուս մասնակիցների վիճակի մասին չի հաղորդվում: Հանթն առավել հայտնի Է «Գժվում եմ քեզ համար» կատակերգական սերիալում խաղացած դերով, որի համար նա ստացել Է «Էմմի» չորս մրցանակ եւ երեք «Ոսկե գլոբուս»: 1998 թվականին դերասանուհին «Օսկար» մրցանակի դափնեկիր Է դարձել «կնոջ լավագույն դերի» համար, որը նա խաղացել Է «Ավելի լավա չի լինում» ռոմանտիկ կատարերգությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]