Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Աշխարհների պատերազմը» սերիալը նորովի կպատմի այլմոլորակայինների եւ մարդկության մասին

«Աշխարհների պատերազմը» սերիալը նորովի կպատմի այլմոլորակայինների եւ մարդկության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհների պատերազմը» ամերիկա-ֆրանսիական սերիալը կպատմի կործանման, մարդկության նոր Էվոլյուցիայի եւ հետագա գոյատեւման մասին Էքստրեմալ պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են նախագծի ստեղծողները:

Սերիալը նկարահանվել Է Հերբերթ Ուելսի գրքի մոտիվներով, բայց գործողության ժամանակը 20-րդ դարի սկզբի Անգլիայից տեղափոխված Է մեր օրեր: Գործողությունն սկսվում Է այն բանից, որ գիտնականները հայտնաբերում են տարօրինակ ալիքներ, որոնք գալիս են այլ գալակտիկայից, որոնք վկայում են արտերկրային ծագման բանական կյանքի մասին:

Դրանից հետո Երկիրն անսպասելիորեն հարձակման Է ենթարկվում տիեզերքից: Փրկվել Է հաջողվում միայն մարդկանց առանձին խմբերի: Նրանք ստիպված են լինելու գոյատեւել առանց Էլեկտրականության աշխարհում եւ անտեսանելի թշնամու ճիրաններում: Նրանք փորձում են խաղաղ գոյակցել, իսկ գիտնականները մտադիր են պարզել, թե իրականում ինչ Է տեղի ունեցել:

«Առեղծվածներով եւ ինտրիգներով լի սերիալի հիմքում մարդկության զարգացման պատմության մեր վարկածն Է,-նախագծի մամուլի ծառայությունը մեջբերում Է գործադիր տնօրեն եւ սցենարիստ Հովարդ Օվերմանի խոսքը:-Եթե այլմոլորակայինները վաղը գրոհեին Երկրի վրա, եւ կյանքը, ինչպիսին որ մենք այն գիտենք, ոչնչացվեր, մենք դա ինչպե՞ս կվերապրեինք:

Ի՞նչ կիմանային միմյանց եւ իրենց մասին նրանք, ովքեր ողջ կմնային»: BAFTA մրցանակի դափնեկիր եւ «Վատերը», «Մեռլին» սերիալների ստեղծող Օվերմանը, հայտնել Է, որ պլանավորել Էր միացնել գիտական ֆանտազիայի եւ դրամայի ժանրերը՝ շեշտը դնելով հարձակման Էքստրեմալ պայմաններում մարդկանց գոյատեւման գործընթացի վրա: «Աշխարհների պատերազմը» սերիալի պրեմիերան, որը բաղկացած Է ութ մասից՝ յուրաքանչյուրը 60 րոպե տեւողությամբ, կկայանա հոկտեմբերի 29-ին՝ Fox հեռուստաալիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]