Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան 2020 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 5 մլրդ դոլարով՝ մինչեւ 23,9 մլրդ դոլար

Թուրքիան 2020 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 5 մլրդ դոլարով՝ մինչեւ 23,9 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 2020 թվականի պետբյուջեի նախագիծը պաշտպանության եւ անվտանգության ծախսերի ավելացում Է նախատեսում 5 մլրդ դոլարով: Այս տվյալները հոկտեմբերի 17-ին հրապարակել Է «Խաբեր թյուրք» հեռուստաալիքը երկրի նախագահի վարչակազմի Ռազմավարական եւ բյուջետային վարչության ղեկավար Նաջի Ագբալի կողմից համապատասխան օրինագծի ներկայացման կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2020 թվականին ենթադրվում Է պաշտպանության ու անվտանգության հետ կապված բոլոր կառույցների ֆինանսավորմանն ուղղորդել 141 մլրդ լիր, ինչն ընթացիկ փոխարժեքով կազմում Է 23,9 մլրդ դոլար: Կենտրոնական կառավարության 2019 թվականի բյուջեում ուժային գերատեսչությունների համար հատկացվել Էր 18,8 մլրդ դոլար: Ընդսմին Ագբալը հասկանալ Է տվել, որ ռազմական ծախսերի ավելացումը կապված Է, մասնավորապես, Սիրիայում իրականացվող ռազմական գործողության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]