Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Կրթական և մշակութային հաստատությունների կապիտալ վերանորոգման համար հատկացվեց 444 մլն դրամ

 Կրթական և մշակութային հաստատությունների կապիտալ վերանորոգման համար 
հատկացվեց 444 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 444 մլն դրամ կհատկացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 17-ի նիստում:

Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ գումարից 146,6 մլն դրամ հատկացվելու է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին: «Նույնը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին, որին հատկացնում ենք 156,7 մլն դրամ: Եվս 94,2 մլն դրամ հատկացնում ենք Բերդի պետական բազմագործառութային քոլեջին՝ շենքի շինարարական աշխատանքների համար: 4,2 մլն դրամ հատկացվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն ունի տարածք, սակայն վերանորոգված չլինելու պատճառով 2016-ից տարբեր տարածքներ է վարձակալում»,- ասաց նախարարը:

Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի բարեկարգման և արտաքին բարեկարգման աշխատանքներին և ծրագրերի ևս հատկացվելու են միջոցներ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ