Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Կասիլիասը սկսել է մարզումները

Կասիլիասը սկսել է մարզումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իկեր Կասիլիասը սկսել է մարզումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստը «Թվիթեր»-ի իր էջում լուսանկար է հրապարակել: Դարպասապահը մարզումներն անցկացնում է դեռևս միայն մարզասրահում:

Կասիլիասն ընթացիկ տարվա մարտին սրտի կաթված էր տարել և առժամանակ տեղափոխվել էր հիվանդանոց: Հիվանդանոցից դուրս գրվելուց ի վեր իսպանացի ֆուտբոլիստը չի մասնակցում «Պորտու»-ի մարզումներին:

Իկեր Կասիլիասը Մադրիդի «Ռեալ»-ի երկարամյա դարպասապան էր: Դարձել է Մունդիալի և Եվրոպայի առաջնության չեմպիոն:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ