Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Տեխնիկական հագեցվածության համար վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 մլն դրամ

Տեխնիկական հագեցվածության համար վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 
մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցը չզեկուցվող էր, և նախագծի 3-րդ կետը՝ գաղտնի:

Ըստ նախագծի հիմնավորման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով վարչապետի աշխատակազմին 2019 թվականին անհրաժեշտ է հատկացնել 19 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

Միջոցները կտրամադրվեն կառավարության պահուստային ֆոնդից:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ