Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարձրագույն կրթության որակի ապահովման վեհաժողովի շնորհիվ բուհերի ուշադրությունը կհրավիրվի ՀՀ-ի վրա

Բարձրագույն կրթության որակի ապահովման վեհաժողովի շնորհիվ բուհերի 
ուշադրությունը կհրավիրվի ՀՀ-ի վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վեհաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել կրթության որակի ապահովման 100-ից ավել հեղինակավոր մասնագետ աշխարհի տարբեր երկրներից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ կրթության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ, որտեղ կարևորվում են որակի ամրապնդումն ու հզորացումը:

«Կարծում եմ, որ այս վեհաժողովի ժամանակ կայացվելիք որոշումները նոր քայլ կլինեն որակի ապահովման համակարգերի զարգացման համար»,- շեշտեց Հարությունյանը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ իրենց գործունեության առաջին իսկ օրվանից կարևորել են միջազգային համագործակցությունն ու ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքին։

«2015 թվականի Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովից հետո սա ևս մեկ հնարավորություն է բուհական հանրության ուշադրությունը կրկին հրավիրել Հայաստանի վրա»,- նշեց Թոփչյանը և հավելեց, որ ENQA 10-րդ վեհաժողովի  անցկացումը համընկել է ՈԱԱԿ-ի 10-րդ տարեդարձի հետ: 

Նրա խոսքով՝ այս 10 տարվա ընթացքում ՈԱԱԿ-ը  հայաստանյան բուհերի հետ միասին  աշխատել է, որպեսզի երկրում հիմնվի  շարունակական բարելավմանը  միտված որակի ապահովման համակարգ:

«Եվրոպացի փորձագետները ևս մասնակցել են մեր առաջխաղացումներին և միջազգայնացումը եղել է ի նպաստ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի բարելավման: Մենք հպարտությամբ ենք կրում որակի ապահովման եվրոպական մեծ ընտանիքի մի մասնիկը լինելու պատիվը։ Եվ առավել հպարտ ենք, որ մենք մեր ներդրումն ունենք որակի ապահովման, մշակույթի կայացման և միջազգային մակարդակով տարածման գործում»,- ընդգծեց Թոփչյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]