Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում կապիտալ ներդրում անելու համար գումարի խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան

 Հայաստանում կապիտալ ներդրում անելու համար գումարի խնդիր չկա. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կապիտալ ներդրում անելու համար գումարի խնդիր չկա: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են: Բայց անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի կապիտալ ծախսերը շատ շոշափելի են, սակայն մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև դրել ենք բարձր որակական չափանիշներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը կառավարության նիստում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաստատում է իր՝ նախկինում արված այն հայտարարությունը, թե փողի խնդիր չունենք: «Դա նաև քաղաքական շահարկումների առիթ է տալիս: Բայց երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի»,- ասաց նա  և նշեց, որ այդ դեպքում կարող է այնպես ստացվել, որ մեկ կիլոգրամ հաց գնելու համար երկու կիլոգրամի գումար պետք է տաս:

«Երբ ասում ենք, որ փողի խնդիր չունենք, նկատի ունենք՝ կապիտալ ներդրում անելու համար փողի խնդիր չունենք: Այս տարվա ինն ամիսների ընթացքում բյուջեի եկամտային մասն ավելացել է 21,6  տոկոսով: Մենք ռազմավարության վրա աշխատում ենք և եկել ենք եզրակացության, որ պոտենցիալ գումարները պետք է ներգրավել կապիտալ ծախսերի վրա, որոնք մենք համարում ենք մեգածրագրեր, և այդ դեպքում գումարը կունենա արժեք»,-ասաց կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]