Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ավիացիոն շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների և տուրիզմի. Փաշինյան

Հայաստանի ավիացիոն շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների և 
տուրիզմի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց քաղաքացիական ավիացիայի համար կարևոր իրադարձության մասին՝ ընդգծելով, որ Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը՝ Ryanair-ը, աշխատելու է Հայաստանում: «Ստացվում է, որ, օրինակ՝ Երևանից Հռոմ 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել: Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից տոմսեր կային վաճառքի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը դեռևս չորս ուղղությամբ է թռիչքներ իրականացնելու: «Գնային քաղաքականությունը միտված է նրան, որ հնարավորինս էժան գներ առաջարկի և հասանելի լինի»,- ասաց նա:

Անդրադառնալով սննդին և ուղեբեռին, Տիգրան Ավինյանը նշեց, որ հավելյալ վճարումներով կարելի է մյուս ծառայությունները ստանալ՝ սնունդ, ուղեբեռ: «Ընդհանուր առմամբ, նման ընկերությունների մուտքը էական ազդեցություն է ունենում ներգնա, արտագնա տուրիզմի համար»,- ասաց փոխվարչապետը:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ այս հարցում բուռն քննարկումներ են եղել կառավարությունում: «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ այն ուղղությունը, որ վերջին մեկ տարվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով «օդի տուրքը» կհանվի, և սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Այս փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի»,- ասաց կառավարության ղեկավարը՝ նշելով, որ հետևողական պետք է լինել որոշումների իրականացման հարցում:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Մուտքն ազդարարեցին Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]