Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

S7-ը Վրաստան թռիչքների թույլտվություն Է ստացել, բայց չի կարող օգտվել դրանից. Ռոսավիացիա

S7-ը Վրաստան թռիչքների թույլտվություն Է ստացել, բայց չի կարող օգտվել դրանից. Ռոսավիացիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոսավիացիան S7 ավիաընկարությանը Քութայիս թռիչքների թույլտվություն Է տվել շաբաթական մինչեւ յոթ չվերթ: Դա հետեւում Է գործակալության հրամանից: Սակայն, քանի դեռ գործում Է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքը, ավիաընկերությունը չի կարողանա թռիչքներ կատարել այնտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Ընկերությունն ստացել Է այդ թույլտվությունը, որն ավելի վաղ ուներ նրա «դուստր» «Գլոբուսը», եւ որի հետ S7-ը միավորվել Է, բացատրել Է ավիափոխադրողի ներկայացուցիչը:

Ռոսավիացիայում ասել են, որ թույլտվությունն ընկերության իրավունքն Է: «Դա նորմալ պրակտիկա Է, երբ ավիաընկերութղյան համար երկարացվում են թռիչքներ կատարելու թույլտվությունը, որպեսզի նա հնարավորություն ունենա օդային հաղորդակցության բացման դեպքում դրանք սկսել անմիջապես: Ուստի հենց որ հանվեն Վրաստան թռիչքների սահմանափակումները, S7 ավիաընկերությունը կկարողանա օգտվել այդ իրավունքից»,-նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]