Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ընդդիմադիր պատգամավորները դարձյալ վիժեցրել են Հոնկոնգի ղեկավարի ելույթը խորհրդարանում

Ընդդիմադիր պատգամավորները դարձյալ վիժեցրել են Հոնկոնգի ղեկավարի ելույթը խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր պատգամավորները գոչյուններով ու բողոքներով են հոկտեմբերի 17-ին դիմավորել Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամին՝ վերստին վիժեցնելով նրա ելույթն Օրենսդիր ժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների RTHK կորպորացիան:

Ստեղծված քաոսի պատճառով հարկ Է եղել հետաձգել միջոցառումը, որի ընթացքում Քերին պետք Է պատասխաներ խորհրդարանականների հարցերին իր ամենամյա ուղերձից հետո, որը նախօրյակին նույնպես խափանվել Էր եւ արդյունքում ցուցադրվել տեսաուղերձի ձեւաչափով:

Հոկտեմբերի 16-ին ունեցած իր ելույթում, որը սովորականից շատ ավելի կարճ Է տեւել, վարչակազմի ղեկավարը հիմնական ուշադրությունը հատկացրել Է սոցիալ-տնտեսական հարցերի, նախեւառաջ բնակարանային խնդրի լուծմանը: Նա հատուկ ուշադրություն չի դարձրել ներքաղաքական սուր ճգնաժամի վրա քաղաքում, որտեղ բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում, եւ չի առաջարկել դրա լուծման կոնկրետ ուղիներ: Լեմի տարեկան ուղերձը՝ երրորդը նրա կարիերայում, ընդհատել են ընդդիմադիր պատգամավորները: Նրանք քաղաքի ղեկավարից պահանջել են արտահայտվել ցուցարարների հինգ պահանջների շուրջ:

Այդ պահանջներն են՝ Չինաստան արտահանձնման մասին օրինագծի հետկանչը, ձերբակալված բոլոր ընդդիմադիրների ազատումը եւ բողոքների իրավաբանական վերաորակավորումը, որոնք կառավարությունը համարում Է զանգվածային անկարգություններ: Նաեւ ընդդիմությունը պահանջում Է ոստիկանության գործելակերպի անկախ հետաքննություն եւ ընտրական համակարգի բարեփոխում: Հոնկոնգում զանգվածային ելույթներն սկսվել են հունիսին: Դրանք ուղղված են օրենքի ուղղումների վերաբերյալ այն առաջարկությունների դեմ, որոնք իշխանություններին թույլ կտային հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին արտաքսել Չինաստանի մայրցամաքային մաս: Ավելի ուշ այդ ելույթները վերաճել են անկարգությունների ու ավերումների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]