Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպես է դժվար իրացվող գույքը վաճառվելու

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպես է դժվար իրացվող գույքը 
վաճառվելու

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է օտարման ենթակա պետական անշարժ գույքի վաճառքը կազմակերպել գնորդների գնային առաջարկների հիման վրա: Խոսքը վերաբերում է պետական սեփականություն համարվող այն  անշարժ գույքին, որ օտարման տարբեր ձեւերով՝ աճուրդով, մրցույթով եւ ուղղակի ձեւով վաճառքի է ներկայացվել եւ գնահատված արժեքի 40 տոկոսով նվազեցված գնի պարագայում էլ չի վաճառվել: Այլ կերպ՝  դժվար իրացվող անշարժ գույքին:

Օտարման ենթակա պետական սեփականության գույքը գնային առաջարկների հիմամբ վաճառելու գործընթացն իրականացնելու նպատակով կոմիտեն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների փորձը: Եվ որոշվել է գույքի օտարման գործընթացը կազմակերպել 2 փուլով: 1-ին փուլը աճուրդի մասնակիցների որակավորման փուլը կլինի, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման եւ դրանց քննարկման ճանապարհով կսահմանվի օտարման ենթակա գույքի  վաճառքի մեկնարկային գինը: Նաեւ՝ մասնակիցների շրջանակը: Ի դեպ, վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի՝ ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից: Իսկ 2-րդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումը կլինի:

Իսկ ինչ կլինի, եթե այս բոլոր պայմաներից եւ ոչ մեկով էլ գույքը չվաճառվի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]