Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի մարզի Տափերական համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Արարատի մարզի Տափերական համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Տափերական համայնքում ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Ինչպես փոխանցում  է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:  

Տափերական համայնքի  ղեկավար Միհրան Մանասերյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացնելու, ս.թ. սեպտեմբերի 1-ին Տափերական համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:

Վերոնշյալ որոշումը ՀՀ Արարատի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 30-ի №37-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի դեկտեմբերի 8-ը: Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]