Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ-ն ու Արցախը՝ թուրք-սիրիական հակամարտության համապատկերում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ-ն ու Արցախը՝ թուրք-սիրիական 
հակամարտության համապատկերում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամշլիի շրջանում անգամ հիմա շարունակում են բնակվել շուրջ 4000 հայեր, որոնք հրաժարվել են տեղափոխվել Հալեպ: Նրանք սիրիացիների հետ շարունակում են պայքարը:

Դիարբեքիրի քրդերն արդեն խոսում են, որ եթե աշխարհը ճանաչեր 1915թ. ցեղասպանությունը, ապա թուրքը հիմա չէր մտնի Սիրիա: Նման խոսակցություններ կան նաեւ սիրիական քրդերի շրջանում: Գուցե հիմա են հասկանում քրդերը, թե ժամանակին հայերին չաջակցելը ինչ մեծ սխալ էր: Բայց ավելի մեծ սխալ էր թուրքերին աջակցելը: Եվ հիմա քրդերը վախենում են, որ իրենք կհայտնվեն ցեղասպանության շեմին, եթե աշխարհը չկանգնեցնի թուրքերին:

Իսկ աշխարհը… աշխարհը նույնն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը կոչ է արել դադարեցնել իրադրության սրումը Սիրիայի հյուսիսում, որտեղ թուրքական զորքերի ներխուժումից հետո մարդասիրական իրադրությունը վերածվում է ճգնաժամի: Նա զսպվածության կոչ է արել, սակայն չի պնդել սկսված ներխուժումը դադարեցնելու կարեւորության մասին:

Փաստորեն, եթե ռազմական գործողությունները «լիովին հարգեն» միջազգային օրենքները, ապա թուրքական զավթարարությունը կարդարացվի՞… Սա մեզ պետք է զգոն պահի: Նման հարցերը թուրք-սիրիական հակամարտության համապատկերին շատ կարեւոր են, քանի որ միջազգային ասպարեզում բաց են պահում թուրք-ադրբեջանական վտանգը նաեւ Հայաստանին ու Արցախին ուղղված»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]