Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Ինքնաթիռի անձնակազմը նկատել է Ջաջուռի մոտ բռնկված խոտածածկույթի հրդեհը. հրշեջները մարել են այն

Ինքնաթիռի անձնակազմը նկատել է Ջաջուռի մոտ բռնկված խոտածածկույթի հրդեհը. 
հրշեջները մարել են այն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 16-ին, ժամը 14:27-ին տեղեկություն է ստացել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը Գյումրի քաղաքից արևմուտք ընկած հատվածում հրդեհի օջախներ է նկատել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխի 4 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ջրամբարից դեպի անտառ տանող հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:01-ին, մարվել՝ 16:54-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Ջաջուռ գյուղի 13 բնակիչ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ