Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գլոբալ ինովացիոն ֆորումը Երևանում համախմբեց գիտական աշխարհի առաջատար մասնագետներին

Գլոբալ ինովացիոն ֆորումը Երևանում համախմբեց գիտական աշխարհի առաջատար 
մասնագետներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ ինովացիոն ֆորումը՝ GIF19-ը Երևանում համախմբեց գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված «Վերափոխելով բանականությունը» Գլոբալ ինովացիոն ֆորումը՝  GIF19-ը մեկնարկեց հոկտեմբերի 16-ին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Տեխնոլոգիական դարաշրջանում մենք բոլորովին այլ ակնոցներով ենք նայում մեզ. ոչ թե մենք այն ենք, ինչ որ կանք, այլ թե ինչ ենք ցանկանում լինել: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք կքննարկենք այն համակարգը, որը մարդկությունը ստեղծել է հազարամյակների փոխգործակցության միջոցով: Եվ, ինչպե՞ս է այժմ այդ ֆիզիկական և սոցիալական կառուցվածքը փոխվում, երբ դուք կիրառում եք արհեստական բանականություն: Ինչպե՞ս բարելավել մեր մարմինները գենոմիկայի, գենետիկայի և ընդհանրապես կենսատեխնոլոգիայի նոր բացահայտումներով»,-ասաց FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

FAST հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր խոսքում մեկնաբանեց Ավրորա ֆորումի շրջանակում տարատեսակ միջոցառումների անցկացումը. «Այսօր աշխարհն ականատես է լինում շրջադարձային փոփոխությունների: Մարդիկ այլևս չեն մտածում միայն գումար աշխատելու կամ կարիերայի մասին: Հիմա մեզ համար կարևոր է նաև կյանքի իմաստը, որը հնարավոր է բացահայտել պրոֆեսիոնալ և անձնական աճի համար նախադրյալներ ստեղծող միջավայրում: Այդ պատճառով էլ գործընկերներիս հետ միասին փորձում ենք Հայաստանում այնպիսի էկոհամակարգ ստեղծել, որը գրավիչ կլինի ոչ միայն հայերի, այլ նաև այլազգիների համար: Մենք ցանկանում ենք, որ այստեղ գան նրանք, ովքեր Հայաստանը կհամարեն յուրահատուկ վայր, ուր կարելի է երջանիկ կյանք վարել և մասնագիտական աճ ունենալ»,-ասաց նա:

FAST հիմնադրամի համահիմնադիր, խորհրդի անդամ Նուբար Աֆեյանն ելույթ ունեցավ հեռանկարային զրույց ձևաչափով՝ «Արհեստական բանականության մեծացող արժեքը» թեմայով: Նա նշեց՝ չափազանց ուրախ են Գլոբալ ինովացիոն ֆորումը կրկին հյուրընկալել Հայաստանում: «Վերջին 20 տարիների ընթացքում իմ և ընկերներիս գործունեությունն ուղղված էր Հայաստանի զարգացմանը, և այն, ինչի ականատես ենք լինում այսօր, անչափ ոգևորիչ է: Մեր ներդրած ջանքերը տալիս են իրենց պտուղները: Ոգևորված ենք, որ հյուրեր ունենք ամբողջ աշխարհից. նրանք կսովորեն մեր փորձից, իսկ մենք` նրանցից: Սա գուցե փոքրիկ քայլ է, սակայն մեծ նշանակություն ունի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար»,-ասաց Աֆեյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]