Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախարարներ Խաչատրյանը և Պապիկյանը հանդիպել են Արենիի խաղողագործների հետ. վճարման հարցը կկարգավորվի

Նախարարներ Խաչատրյանը և Պապիկյանը հանդիպել են Արենիի խաղողագործների 
հետ. վճարման հարցը կկարգավորվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել են Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի խաղողագործներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և ներակայացուցիչներ մարզպետարանից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Խարջի» տեսակի խաղողի մթերման գնի և մթերված խաղողի գումարը հնարավորինս շուտ վճարելու վերաբերյալ: Մթերման արժեքն արագ վճարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով մթերման արժեքի վճարման նպատակով տրամադրվող սուբսիդավորվող վարկերի վերին շեմը բարձրացվում է, որպեսզի մթերող կազմակերպությունները հնարավորություն ունենան լրացուցիչ ֆինանսավորման հաշվին կարճ ժամկետում ապահովել մթերվող խաղողի դիմաց վճարումը։

Նախատեսվում է, որ վերը նշված որոշման նախագիծը կքննարկվի և կընդունվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]